Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի հարցաքննությունը՝ կապված պատգամավոր Ելենա Միզուլինային վիրավորելու գործի հետ։
Նա հարցաքննության մանրամասները ներկայացրել է Twitter-ում, սակայն ընթացքում քննիչն արգելել է գրառումներ կատարել սոցցանցում։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Daily-ն։
Հենց ոչ ավանդական սեռական հարաբերություններն են դարձել Սոբչակի եւ քննիչի խոսակցության առաջին թեման։
Հետաքննության տվյալներով՝ մայիսից-հունիս ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք պատգամավոր Միզուլինայի հասցեին վիրավորանքներ են հրապարակել։




























