Եգիպտոսի դատախազությունն օգոստոսի 7-ին որոշում է կայացրել ազատ արձակել «մահմեդական եղբայրներ» խմբավորման քաղաքական թեւի առաջնորդ Սաադ ալ-Քաթաթնիին, ով ձերբակալվել էր հուլիսի սկզբին՝ զանգվածային ակցիաների ընթացքում բռնություններ սադրելու մեղադրանքով, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
Գործով անցնող մյուս անձի՝ «Մահմեդական եղբայրների» գերագույն առաջնորդի տեղակալ Հայրաթ աշ-Շաթիրի կալանքի ժամկետը երկարաձգել են եւս 15 օրով:
Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բիբլավին հայտարարել է, թե Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ակցիաները ցրելու որոշումը վերջնական է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























