Լոռիի մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ Մադան գյուղի մոտ, այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 20 մ.):





























