Հայաստանի շրջանների զգալի մասում, հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, արեւելյան շրջաններում 6-7 աստիճանով

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում օգոստոսի 8-ին հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+15+17, ցերեկը` +27+29 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20,

Կոտայքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20, 

Գեղարքունիքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20, 

Լոռիում` գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+20,

Տավուշում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,  

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28,  

Արարատում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,  

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +22+27,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+23,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+23: