Երեւան-Կիրանց ավտոճանապարհին, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 22:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕԼ 027 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, ինչի հետեւանքով 22-ամյա Ա. Ա. մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւան քաղաքի ԲԿ: