Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի չհրապարակումը շատ նման է Րաֆֆի Հովհաննիսյանի այն քայլին, որ պետք է գնար նախագահի հետ հանդիպման եւ իբր թե ընտրված էր, բայց չէր հրապարակում, թե ինչի մասին է խոսելու:  Այս  մասին, այսօր` օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հիշեցնելով, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է հանդիպումից, էլի չէր հրապարակում:

«Հուսամ, որ սա այդպիսին չի լինի: Եվրոպական միության հետ որեւէ համաձայնագրի ստորագրում չի կարող սենսացիոն բան պարունակել մեզ համար, որովհետեւ Եվրոպան առաջնորդվում է արժեքային համակարգով՝ ի տարբերություն պուտինյան Ռուսաստանի, որն առաջնորդվում ռուսական կայսրության շահերով, իսկ մյուսներին ծրագրում է ենթարկել իրեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նաեւ նշեց, որ Եվրամիության հետ որեւէ համաձայնագիր, ընդհանուր առմամբ, իր մեջ բացասական բաներ չի կարող պարունակել: Ըստ Հայրիկյանի՝ դրա այլընտրանքը մեր կործանումը կլինի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am