Վենեսուելայի Գերագույն դատարանը 2013թ ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները վավեր է ճանաչել։ Այսպիսով՝ դատարանը մերժել է էնրիկե Կապրիլեսի եւ մի քանի այլ ընդդիմադիրների ներկայացրած հայցը։

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, վկայակոչելով El Universal վենեսուելական պարբերականը, Գերագույն դատարանը որոշել է, որ ընդդիմությունը չի կարողացել ներկայացնել ընտրություններում խախտումների վերաբերյալ բավարար ծանրակշիռ ապացույցներ։