Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
Նշենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնից ազատել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կա նախագահի հրամանագիր՝ կառավարությանը առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Լուրեր էին շրջանառվում, որ Նարեկ Սարգսյանը թողնելու է իր պաշտոնը եւ կղեկավարի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:





























