Բեռլինցի նկարիչը ցնցում է եվրոպական քաղաքների բնակիչներին՝ հասարակական վայրերում առանց ներքնազգեստի զբոսնելով։

Միշա Բադասյանը պնդում է, որ այդ կերպ փորձում է քանդել կարծրատիպային մտածողությունը եւ բացահայտել ժամանակակից գովազդի նշանակությունը։ Նա հասարակական վայրերում հայտնվել է միայն վերնաշապիկով, որի վրա գրված է «Այստեղ կարող է լինել ձեր գովազդը» եւ iPad-ով՝ որպես թուզի տերեւ։

Այդ կերպ նա փորձում է մարդկանց գիտակցությունն արթնացնել եւ հասկացնել, թե ինչին է ուղղված գովազդը մեր օրերում, գրում է ««The Local»-ը։

Նա խոստովանել է, որ ցանկանում է իր արվեստով մարտահրավեր նետել սոցիալական նորմերին։

Գրեթե բոլոր քաղաքներում նա խնդիրներ է ունեցել՝ կապված իր վարքի հետ։ Սակայն նրա համար զարմանալի է, որ շահերը չեն հասկանում իր հաղորդագրության էությունը։