Պակիստանի Կվետտե քաղաքում, այսօր՝ օգոստոսի 8-ին, հուղարկավորության ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Զոհերի մեծ մասը ոստիկաններ են։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղի մզկիթի մոտ։

Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է 23 զոհ մասին, մինչդեռ Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ զոհվել է 38 մարդ, վիրավորվել է՝ ավելի քան 50-ը։ Միեւնույն ժամանակ, տեղի իշխանությունների ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է 29 զոհերի եւ 62 վիրավորների մասին։

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, բարձրաստիճան ոստիկաններից մեկը հուղարկավորության ընթացքում նկատել է կասկածելի տղամարդուն եւ հրամայել խուզարկել նրան։ Երբ իրավապահները սկսել են հարցաքննել նրան, վերջինս գործի է դրել պայթուցիկ սարքը։