Ավստրալիայի ազգայնական «Միասնական ազգ» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեֆանի Բանիսթերը իսլամը երկիր է անվանել: Նման պնդում նա արել է 7 News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես դեմ չեմ իսլամին, որպես երկիր, բայց ես կարծում եմ, որ նրանց օրենքները չպետք է ողջունվեն այստեղ՝ Ավստրալիայում»,-հայտարարել է 27-ամյա Բանիսթերը: Ավելի ուշ աղջիկը փորձել է արդարանալ՝ նշելով, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից եւ սխալ մեկնաբանվել: Նա նկատի է ունեցել իսլամական երկրները, ոչ թե իսլամը որպես կրոն, հաղորդում է The Voice of Australia-ն:

Սակայն հարցազրույցի ժամանակ թեկնածուն էլի մի շարք սխալներ է թույլ տվել: Այսպես, իր ելույթում նա շփոթել է մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, հարամի հետ: «Ավստրալացիների 2 տոկոսից էլ պակասն են հետեւում հարամին»,-ասել է նա, միաժամանակ «հարամ»-ի փոխարեն ասելով «հալալ»:

Իսլամի մասին նա խոսել է այն ժամանակ, երբ ներկայացրել է իմիգրացիայի հակազդման վերաբերյալ իր ծրագրերը, հաղորդում է lenta.ru-ն: