ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում եւ Եգիպտոսում տիրող իրավիճակը։
Ինչպես նշվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում, նրանք քննարկել են «Սիրիայում օտարերկրյա ծայրահեղականների ներկայացրած վտանգը» եւ պայմանավորվել են միասնական եւ համապարփակ աջակցություն տրամադրել ընդդիմությանը։
Կողմերը նաեւ անհանգստություն են հայտնել Եգիպտոսում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ հավատարիմ են ժողովրդական ուղու հարթման սկզբունքին։ Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են սերտորեն համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։





























