Աֆղանստանում սպանված թալիբների դիակները պղծած ամերիկացի ծովային ութ ծովային հետեւակայիններից վերջինը՝ սերժանտ Ռոբերտ Ռիչարդսը պատժվել է ընդամենը կոչման իջեցմամբ:

Ռիչարդսի կոչումն իջեցվել է մինչեւ կապրալի: Հյուսիսային Կարոլինայի Քեմփ-Լեժեն ռազմակայանում կայացած լսումների ժամանակ նա ընդունել է իր մեղքը առաջադրված երկու կետերում՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի եւ հրամանը խախտելու մեջ: Մեղադրող կողմի տվյալներով, հենց Ռիչարդսն է եղել տխրահռչակ տեսագրության օպերատորը, հաղորդումէ  Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործով մյուս ամբաստանյալները ավելի վաղ էին պատժի արժանացել՝ հիմնականում կարգապահական նկատողություններ եւ կոչման իջեցումներ: Նրանցից երկուսը՝ շտաբ-սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինն ու Էդվարդ Դեփթոլան քրեական հոդվածներով են հետապնդվում: Նրանց մեղադրել են ենթակաների նկատմամբ վերահսկողական գործառույթները ոչ պատշաճ կերպով կատարելու մեջ:

Տեսագրությունը, որում մի խումբ ծովային հետեւակայիններ միզում են սպանված աֆղանցիների դիակների վրա, նկարահանվել է 2011թ. Հուլիսին՝ Գելմենդ նահանգում: Այն համացանցում հայտնվել էր 2012թ. հունվարի 11-ին եւ բուռն արձագանք գտել:

Սկանդալ ԱՄՆ-ում. Ծովային հետեւակայինները ցուցադրաբար միզել են սպանված թալիբների վրա