ՍՄՆ-ը ահաբեկչության սպառնալիքի պատճառով մասնակիորեն տարհանել է Պակիստանի Լահոր քաղաքում իր գլխավոր հյուպատոսության անձնակազմին:

Ինչպես հաղորդում է պետքարտուղարությունը, օգոստոսի 8-ին, Լահորում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ոչ ամենակարեւոր անձնակազմին հանձնարարվել է հեռանալ հյուպատոսությունից: «Պետքարտուղարությունը հանձնարարել է կրճատել անձնակազմի թիվը՝ կոնկրետ սպառնալիքների պատճառով, որոնք վերաբերում են Լահորում ամերիկյան հյուպատոսությանը»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ մի շարք օտարերկրյա եւ տեղական ահաբեկչական խմբերի ներկայությունը պոտենցիալ սպառնալիք է Պակիստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար, ուստի նրանց խնդրում են ձեռնպահ մնալ այդ երկիր այցելություններից:

Հիշեցնենք, որ ահաբեկչության սպառնալիքի պատճառով ավելի վաղ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ 12 դեսպանատներ ու հյուպատոսություններ էին փակվել մինչեւ օգոստոսի 10-ը: