ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը մտադիր է հեռացնել համակարգչային ադմինիստրատորների 90 տոկոսին. նրանց աշխատանքը կկկատարեն համակարգիչները:

Գործակալության տնօրեն Քիթ Ալեքսանդերը կիբերանվտանգությանը նվիրված ասուլիսում պարզաբանել է, որ այսպիսով իրենք ցանկանում են կրճատել մարդկանց թիվը, որոնց համար հասանելի է գաղտնի տեղեկատվությունը: Նա Սնոուդենի անունը չի հիշատակել, բայց ընդգծել է, որ հատուկ ծառայությունների աշխատանքը հիմնված է մարդկանց հանդեպ վստահության վրա, որոնց համար հասանելի են գաղտնի տվյալները:

Ալեքսանդերը պատմել է, որ ներկայումս Ազգային անվտանգության գործակալությունում աշխատում է մոտ 1000 համակարգչային ադմինիստրատոր, որոնց մեծ մասին կփոխարինեն համակարգիչները: Որպես անվտանգության լրացուցիչ միջոցառում, նախատեսվել է, որ ադմինիստրատորները գաղտնի տվյալներ մշակելիս պետք է աշխատեն գործընկերոջ ներկայությամբ: