Իսրայելական էյլաթ քաղաքում իշխանությունները որոշել են շտապ փակել օդանավակայանը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ։ էյլաթի օդանավակայանից կարող էին թռչել միայն այն օդանավերը, որոնք թռչում էին դեպի երկրի հյուսիս։ Որոշ ժամանակ անց օդանավակայանը կրկին բացել են։
Օդանավակայանը փակելու որոշումը կապված է եղել հետախուզական այն ինֆորմացիայի հետ, որի համաձայն «Ալ-Կաիդա» կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է ծրագրում այն օբյեկտների դեմ, որոնք կապված են Արեւմուտքի երկրների հետ։ Որոշ ժամանակ անց Իսրայելի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը որոշումը չեղյալ է համարել։ 8 չվերթեր, որոնք պետք է վայրէջք կատարեին էյլաթում, ուղղորդվել են դեպի «Ուվդա», որը տեղակայված է քաղաքից 60 կմ դեպի հյուսիս, հաղորդում է NEWSru.com-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի մասին, մասնավորապես, Եմենում։





























