«Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի» ներկայացուցիչ Իբրահիմ ալ-Ազիրին նոր ռումբ է հայտնագործել, որը օդանավակայաններում սովորական ստուգման չի ենթարկվում։ Խնդիրն այն է, որ պայթուցիկ խառնուրդը լուծվում է ջրում, դրանից հետո նման լուծույթում ահաբեկիչը թաթախում է իր հագուստը։ Չորանալուց հետո այն պատրաստ է օգտագործման, փոխանցում է Corriere della Sera պարբերականը։

«Այս համակարգը հիշեցնում է թմրանյութերի մաքսանենգության հետ կապված հնարքները, սակայն այդ դեպքում եւս հաուգստը մշակման է ենթարկվում՝ փոշի ստանալու համար։ Նման ռումբի կիրառման դեպքում ահաբեկիչները կարող են օդանավ բարձրացնել մի քանի մարդու։ Ռումբը կարելի է գործի դնել կամ բջջային հեռախոսի մեջ թաքցված պայթուցիկ սարքի, կամ քիմիական պայթուցիկի միջոցով»,-գրում է Ino Pressa-ն։

Այս հայտնագործության մասին խոսվում էր դեռեւս 2008-2010թթ։ Ահաբեկիչները թմրադիլլերներից եւս մեկ հնարք են փոխառել՝ «վիրաբուժական ահաբեկչությունը», որի դեպքում պայթուցիկ սարքը իմպլանտավորվում է ահաբեկչի օրգանիզմում։ Խոսքը այս պարագայում 300-400 գրամ պայթուցիկ նյութի մասին է։ Սակայն առայժմ դժվար է գնահատել այդ մեթոդի արդյունավետությունը։