Կիրակի օրը` մարտի 14-ի կեսգիշերին հայտնի է դարձել «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար-4» նախագծի հաղթողի անունը:

Հեռուստադիտողների sms քվեարկությամբ հաղթող է ճանաչվել սիրիացի 21-ամյա Րաֆֆի Օհանյանը: Նա ընտանիքով Հայաստանում է հաստատվել 8 տարի առաջ:

Րաֆֆին այժմ սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի չորրորդ կուրսում։ Եզրափակիչ փուլում նրա մրցակիցը` պարսկահայ 22-ամյա Ռաիսա Ավանեսյանը:

Րաֆֆի Օհանյանը «Հայ Սուպերսթար» նախագծի միակ տղա հաղթողն է: Նախկին 3 մրցույթներում հաղթանակ են տոնել աղջիկները: Որպես պարգեւ Րաֆֆին ստացավ 1 միլիոն դրամ մրցանակ եւ 1 անվճար տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն: