Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  օգոստոսի 13-ին, ժամը 06.30-ին,  ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 32-ամյա Մինաս Վ.-ն եւ հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում:

Մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Մինաս Վ.-ն զանգահարել է խաղատան տնօրենին եւ հայտնել, որ ժամը 04.40-ի սահմաններում, դիմակավորված անձը խաղասրահի հետնամասի դռան զանգը տալուց հետո, երբ ինքը բացել է դուռը, խաղասրահի մուտքի մոտ, զենքի սպառնալիքի տակ պահանջել է գումար եւ ստանալով մոտ 168.000 դրամ` հեռացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ Մինաս Վ.-ն խոստովանել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ ինքը, նախօրոք փչացնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկների ձայնագրման սարքավորումը, յուրացրել է վերը նշված գումարը` իր անձնական կարիքները հոգալու համար եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ստեղծել է ավազակային հարձակման իմիտացիա:

Կատարվում է նախաքննություն: