Երուսաղեմում օգոստոսի 14-ին կայացել են Իսրայելի եւ Պաղեստինի բանակցությունները՝ կապված խաղաղ կարգավորման հետ:

Երեկ մոտավորապես 5 ժամ տեւած հանդիպումը անցել է դռնփակ, արդյունքում՝ մամուլի համար որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Հաղորդվում է միայն, որ որոշում է կայացվել ամենամսյա բանակցությունները շարունակական դարձնել:

Jerusalem Post-ի տվյալներով՝ իսրայելական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախկին նախարար Ցիպի Լիվնին, պաղեստինյանը՝ Սաեբ Էրեկատը՝ Մահմուդ Աբբասի օգնականը:

Բանակցությունները կայացել են այն բանից հետո, ինչ իսրայելական բանտերից ազատ են արձակվել 26 պաղեստինցի բանտարկյալներ: Սակայն նախօրեին իսրայելական իշխանությունները արտոնել էին Արեւելյան Երուսաղեմում 942 բնակարանների կառուցումը, ինչն առաջ է բերել Պաղեստինի ղեկավարության խիստ քննադատությունը, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Բանակցությունների վերսկսման հարցում էական դեր է խաղացել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: