«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Ոստիկանները թմրամիջոցներ ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով, օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ-Երեւան ճանապարհից բերման են ենթարկել նախկինում դատված 37-ամյա Մհեր Խ.-ին, նախկինում դատված 53-ամյա Լեւոն Հ.-ին եւ 36-ամյա Սամվել Խ.-ին` իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 10.45-ին, Արտաշատ-Երեւան ճանապարհից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել 31-ամյա Հարութ Մ.-ն եւ 31-ամյա Գարիկ Գ.-ն` վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Մհեր Խ.-ի մոտից, խուզարկությամբ, հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային փաթեթ` մոտ 43,5 գ կշռով մուգ շագանակագույն զանգվածով: Ըստ նրա հայտարարության` զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, ձեռք է բերել Գորիս քաղաքի բնակիչ ոմն Էրիկից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էրիկի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:





























