Օգոստոսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ մոտ մեկ ամիս առաջ անհայտ պայմաններում իրենց շենքի ընդհանուր օգտագործման տանիքից գողացել են իրեն պատկանող 500 լ տարողությամբ պողպատե ջրի բաքը` պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 47-ամյա Ալբերտ Ս.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























