«Կանեփ-կանաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները, օգոստոսի 14-ին, ժամը 14.50-ին, Երեւանի Երկաթուղայինների 3-րդ փողոցի տներից  մեկից բերման են ենթարկել 34-ամյա Տիգրան Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ եւ 121 հոդվածի /անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: