Օգոստոսի 14-ին Մոսկվայի արեւելքում առեւանգված երեխաներին գտել են իրենց մոր մոտ:

Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել են ՆԳՆ Մոսկվայի հարցերով գլխավոր վարչությունում, իրավապահները պարզել են տղայի եւ աղջկա գտնվելու վայրը. նրանք իրենց մոր հետ են եղել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին երեխաների առեւանգման մասին հաղորդագրություն էր ստացվել: Դիմումը ներկայացնողը հայտնել է, որ անհայտ անձինք փոքրիկներին ուժով նստեցրել են «Jeep» մակնիշի սեւ ավտոմեքենան ու հեռացել: Հաղորդվում էր, որ երեխաների ծնողներն ամուսնալուծված են եւ առանձին են բնակվում:

Մոսկայում երկու երեխա են առեւանգել