Արարատի մարզի  Դաշտավան գյուղի սկզբնամասում, օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 49-ամյա Արթուր  Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել անասնագոմի պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց Արթուր Հայրապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: