Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի անցակետում հայտնաբերել եւ ժամը 23.50-ին բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ս/թ հուլիսի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: