Երեւան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին, օգոստոսի 14-ին, ժամը 05.35-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վթարի ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է վարորդի անձը, որը նույն օրը հրավիրվել է բաժին:
Կատարվում է քննություն:





























