Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում, այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում պարզվել է, որ գազալցակայանում պայթյուն տեղի չի ունեցել:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան: