Վրաստանի սոցիալական զարգացման գործակալությունը վերջերս դիմել է երկրի Եկամուտների ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2010-ի ընթացքում անհատ-ձեռներեցների շրջանառության մասին: Ստացված տվյալները համեմատվել են սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող նպաստների հետ եւ պարզվել է, որ ցուցակում հայտնվել են մարդիկ, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցել է անապահով քաղաքացիների տարեկան եկամուտը, հաղորդում է «Ինտերպերեսսնյուսը»:

Ցուցակում հայտնվել է քութաիսցի միլիոնատեր եւ եւս 30 քաղաքացիներ, որոնց տարեկան շրջանառությունը կազմել է 500 000- 1 մլն լարի:

2013-ի օգոստոսից այդ քաղաքացիները զրկվելեն նպաստից: