Կահիրեում «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցները գրոհում են կառավարական շենքը: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Ցուցարարներին հաջողվել է հրդեհել շենքը: Նրանք նաեւ արգելափակել են կահիրեի օղակաձեւ ճանապարհը:

Իրավիճակի սրացում նկատվում է նաեւ Ալեքսանդրիայում: Տեղացիների հետ իսլամիստների բախումների հետեւանքով զոհվել է 3 մարդ, 55-ը վիրավորվել են, հաղորդում է РБК-ն:

Նախօրեին Եգիպտոսում անկարգությունների շարք էր սկսվել, երբ ուժայինները փորձել էին ցրել Մուրսիի կողմնակիցների ճամբարները: Ցուցարարները հայտարարում են իրենց շարքերից 3 հազար զոհերի մասին: Իշխանությունները արտակարգ դրություն եւ պարետային ժամ են մտցրել: Պաշտոնական տվյալներով, զոհվել է 525 մարդ: