Լիբանանի մայրաքաղաքի հարավում որոտացած պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, հաղորդում է լիբանանյան «The Daily Star»-ը:
Պայթյունը որոտացել է «Հըզբոլլահ» արմատական շարժման վերահսկողության տակ գտնվող շրջանում:
Ըստ աղբյուրների, առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ներքին գործերի նախարարը հաստատել է, որ պայթուցիկ սարքը գտնվել է մեքենայի մեջ:



























