Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռ որեւէ բան չի պարզել eBay առցանց աճուրդի կայքում Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչի վաճառքի հանվելու մասին: NEWS.am-ի թղթակցին Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ դեռ ճշտումներ են  անում, առայժմ տեղյակ չեն, թե ով է այն վաճառում:

Նշենք, որ eBay առցանց աճուրդի կայքում աճուրդի է հանվել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը, այն գնահատվել է 70.000 ԱՄՆ դոլար։ Վաճառողներն այն բնութագրել են որպես հայկական խաչի խիստ հազվագյուտ նմուշ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցներից էին տեղեկացել այս մասին, նրանք երեկվանից փորձում են ճշտել բոլոր հանգամանքները, թե  ով եւ ինչպես է այն վաճառքի հանել, ում է պատկանում խաչը եւ այլն: Առհասարակ, նման դեպքերում բարերար գտնելու դեպքում  Հայ առաքելական եկեղեցին փորձում է գնել այդ իրերը: