34-ամյա մի կին օգոստոսի 15-ին, ժամը 12.30-ին, դիմել է ոստիկանության Սեւանի բաժին եւ հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 14-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մտնելով Սեւանի քաղաքային լողափի հարեւանությամբ գտնվող հանգստյան գոտու վագոն-տնակ, իր դրամապանակից գողացել են շուրջ 250.000 դրամ արժողությամբ երկու ոսկյա մատանի եւ 20.000 դրամ գումար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1971 թ. ծնված Շիրազ Ս.-ն:
Գողոնն առգրավվել է:
Շիրազ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























