Ոոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օգոստոսի 15-ին, ժամը 13.55-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա մի կին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ Զ. Սարկավագի փաղոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարո Մ.-ն, վարելով իրեն ամրակցված թիվ 47 երթուղու «Հունդաի» մակնիշի ավտոբուսը, Զ. Սարկավագի փողոցի թիվ 106/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























