Օգոստոսի 15-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, ոմն Արամ Երեւանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1988 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին եւ ներկայացրել ավտոմեքենան` սարքին վիճակում:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























