Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում,  «Հոնդա»  մակնիշի մոտոցիկլետ է  բախվել   երկաթգծի կամրջի հենասյան պատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: