Օգոստոսի 15-ին, ժամը 13.20-ին,  ոստիկանության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 84-ամյա մի կին  եւ հայտնել, որ իր տնից գումար եւ ոսկի են գողացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 14.00-ին, կինը հրավիրվել է բաժին եւ հաղորդում տվել, որ ս/թ մարտին, հարեւանուհին` 1984 թ. ծնված Ռոզա Գ.-ն, գտնվելով իր տանը եւ օգտվելով իր անուշադրությունից, տնից գողացել է դստեր դրամապանակը, որի մեջ եղել է 110.000 դրամ եւ ոսկյա շղթա:

Ռոզա Գ.-ն մի քանի օր անց 70.000 դրամը եւ ոսկյա շղթան վերադարձրել է, իսկ 40.000 դրամը չի վերադարձրել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոզա Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: