Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին օգոստոսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ծառի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























