Վրացական Մառնեուլի քաղաքում գործադուլ են հայտարարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարները: Երկաթուղու Թեթրիցկարո հատվածի շինարարները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը: Այն չի վճարվել արդեն 5 ամիս:

Շինարարների խոսքով՝ նրանք այս հարցով բազմիցս դիմել են ղեկավարությանը եւ նրանց խոստացել են, որ գումրան անպայման կփոխանցվի: Սակայն արդեն 5 ամիս է նրանք աշխատավրձ չեն ստացել: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը:

Ընդգծենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն ունի ակնհայտորեն քաղաքական ուղղվածություն: Այն շահավետ չէ Իրանի համար, սակայն դա պետք է Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին: Հայաստանը այն դիտարկում է որպես երկրի դեմ ուղղված քաղաքական ճնշում՝ նպատակ ունենալով երկրի տրանսպորտային մեկուսացում կազմակերպել: