Եգիպտոսում փողոցային անկարգություններում վիրավորվածին օգնություն ցուցաբերող մարդու մեջքին են կրակել:

Սկզբում տղամարդը ցանկանում էր արնահոսողին առաջին օգնություն ցուցաբերել, սակայն շուտով հասկացել է, որ նրան շտապ պետք է հիվցանդանոց տեղափոխել: Վիրավորին իր ուսերի վրա տանելով՝ նա շտապել է հեռանալ թեժ մարտերի կիզակետից:

Ցուցարարներից մեկը բջջայինով ֆիքսել է, թե ինչպես է վիրովորին փրկել փորձող երիտասարդը մեջքից վիրավորվում: Տուժողների հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է Life News-ը:

Մուրսիի կողմնակից իսլամիստների եւ ոստիկանության ու բանակայինների միջեւ բախումների արդյունքում զոհվել է 638 մարդ: Ավելի քան 4000 հազար մարդ վիրավորվել է: