Անհայտ քաղաքացին օգոստոսի 15-ին, ժամը 12:20-ին, ահազանգել է Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս եւ հայտնել, որ «Բարթազ» կոչվող տեղամասում, ՀՀ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ` 1970թ. ծնված Ա. Հ-ն որս կատարելու ժամանակ հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել ՀՀ Կապանի հիվանդանոց:

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07:00-ի սահմաններում, Ա. Հ-ն, Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Կ-ն եւ նույն մարզի Աբովյան գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Յու. Ս-ն, նշված վայրում որս կատարելու ժամանակ, վերջինս` ապօրինի պահվող երկփողանի 16 տրամաչափի ողորկափող հրացանով անզգուշությամբ կրակոց է արձակել Ա. Հ-ի ուղղությամբ եւ հասցրել կոտորակային վնասվածքներ:

Յու. Ս-ն եւ Ա. Կ-ն բերման են ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունք:

Հրացանն առգրավված է: