Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը երեխա է ընկել (ծնվ. 1998թ.-ին): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայրում գտնվող Երեւանից ժամանած ջրասուզակներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ժամը 15.00-ից մինչ այժմ որոնում են, բայց դեռ չեն գտել: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ այստեղ ջուրը շատ բարձր է, այժմ ջրի հունը փակել են, որ մի քիչ ցամաքի, տարածքում տեսանելիություն լինի, որ կարողանան գտնել: Մեզ տեղեկացրին նաեւ, որ ջրանցքն ընկած երեխան Բաղրամյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 12-ամյա Մռազ Սմոյանն է: Նրա հագուստը փրկարարները գտել են կողքը դրած, ինչը թույլ է տալիս կարծել, որ երեխայի ոտքը չի սայթաքել, նա ցանկացել է լողալ, խեղդվել է:





























