Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, ուրբաթօրյա աղոթքից հետո, «Մահմեդական եղբայրներ» խմբավորման իսլամիստների կոչով կազմակերպված հավաքվել են Կահիրեի հյուսիս-արեւելյան մասում եւ շարժվել դեպի քաղաքի կենտրոն:
Միաժամանակ, Կահիրեի կենտրոնում հակակառավարական ցույցի մասնակիցներին սպասում են անվտանգության ուժերը: Այնտեղ է բերվել նաեւ ռազմական տեխնիկան, քաղաքի կենտրոնում փակվել են բոլոր կամուրջները, մետրոյի կայարանները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ցույցն սկսելուն պես բանակի հրամանատարությունը եւ ոստիկանությունը հանդես են եկել հայտարարությամբ, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: Դրանում ընդգծվում է, որ իրավապահների վրա հարձակման յուրաքանչյուր փորձի «վճռական պատասխան կտրվի»:




























