Երեւանի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում՝ Ժամացույցների գործարանի տանիքում, այսօր՝ օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել՝ 15.27-ին: Այրվել է ժամացույցների գործարանի տարածքում գործող արեւածաղկի սերմերի բովման արտադրամասի տանիքը՝ 4 քմ:





























