Բաղրամյան գյուղի ջրանցքը ընկած 12-ամյա Մռազ Սմոյանի դին հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղրամյանի գյուղապետ Բաբկեն Շահբազյանը: Տղան հայտնաբերվել է Նորակերտ համայնքի տարածքում, բայց, ցավոք, արդեն մահացած վիճակում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը երեխա է ընկել (ծնվ. 1998թ.-ին): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում գտնվող Երեւանից ժամանած ջրասուզակներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ժամը 15.00-ից մինչ այժմ որոնում են, բայց դեռ չեն գտել: Նա նշել էր, որ խնդիրն այն է, որ այստեղ ջուրը շատ բարձր է, այժմ ջրի հունը փակել են, որ մի քիչ ցամաքի, տարածքում տեսանելիություն լինի, որ կարողանան գտնել: Մեզ տեղեկացրել էին նաեւ, որ ջրանցքն ընկած երեխան Բաղրամյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 12-ամյա Մռազ Սմոյանն է: Նրա հագուստը փրկարարները գտել են կողքը դրած, ինչը թույլ է տալիս կարծել, որ երեխայի ոտքը չի սայթաքել, նա ցանկացել է լողալ, խեղդվել է:





























