Թուրքիայի Անթալիա քաղաքի հյուրանոցներից մեկում ռուս զբոսաշրջիկ կին է մահացել: 55-ամյա Մարիայի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 15-ին: Հյուրանոցի անձնակազմը բացել է կնոջ համարը եւ նրան մահացած գտել: Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել հյուրանոցի աշխատակիցների գալուց քիչ առաջ:

Ռուսաստանցի կնոջ մարմինն ուղարկվել է փորձաքննության՝ մահվան պատճառները պարզելու համար, հաղորդում է Life News-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Քեմեր քաղաքի հյուրանոցներից մեկում մահացած էին գտել ռուսաստանցի զբոսաշրջիկ, 62-ամյա Անատոլի Վերեժեմսկիին: Հուլիսի 16-ին նա փորձել է շոգից պաշտպանվել սառը լողավազանում, որի հետեւանքով նրա մոտ սրտի նոպա էր սկսվել: