Հայաստանը շուտով, միգուցե, կանգնած է լինելու կարեւոր ռազմավարական ընտրություններ կատարելու անհրաժեշտության առջեւ, եւ ՀԱԿ-ը պետք է շատ հավասարակշռված որոշումներ ընդունի, որպեսզի ինքն առաջնորդի ժողովրդի պայքարը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, դատախազության մոտ ՀԱԿ-ի ավանդական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար «ճակատագրական պահեր են մոտենում»:
Նրա խոսքով՝ հենց այդ սպասումներից ելնելով էլ Հայ ազգային կոնգրեսում լրջագույն քննարկումներ են լինելու, կազմակերպական խնդիրներ են լուծվելու, որպեսզի պատրաստ լինեն սպասվող «դառը իրադարձություններին»:





























