Իսլամիստներն սկսել են ավերել Կահիրեում եւ նրա արվարձաններում գտնվող ղպտիական եկեղեցիները: Նրանք արդեն ավերել են Կահիրեի հարավային արվարձանում գտնվող Մաադիի տաճարներից մեկը:
Հաղորդվում է, որ իսլամիստներն, իբր, գրոհում են քրիստոնեական եկեղեցիներն ու ոստիկանական բաժանմունքները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ն:
Al Jazeera-ն հայտնում է, որ Կահիրեի Ռամզեսի հրապարակում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 32-ի:
Ոստիկանությունը շարունակում է Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ օգտագործել: Ցուցարարները փորձել են դաշտային հոսպիտալ կազմակերպել, բայց դա նրանց չի հաջողվել:




























