Հայաստանի ԱԻՆ ՃԿԿ-ում օգոստոսի 16-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան տարածքում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն-գինիների» գործարանի մոտակայքում` 1000 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հարակից գերեզմանատանն` 4000 քմ խոտածածկ տարածք, Երեւան-Մասիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում` 2000 քմ, Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում` 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում` մշակույթի տան մոտակայքում` այրվել է 1 հա բուսածածկ տարածք եւ ջերմահարվել 15 դեկորատիվ ծառ, Բյուրեղավան քաղաքի դպրոցի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում` 2000 քմ, Կարբի-Երզնկա գյուղերի ավտոճանապարհին` 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Ծակքար-Ծովասար գյուղերի ավտոճանապարհին ` 5000 քմ խոտածածկ տարածք:





























