Կահիրեում Եգիպտոսի անվտանգության ուժերը օգոստոսի լույս 17-ի գիշերը Ռամզեսի հրապարակի Ալ Ֆաթհ մզկիթի պաշարում են ձեռնարկել, որտեղ ապաստանել են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները։

Մզկիթում հավաքված իսլամիստները հրաժարվել են այն լքել, մուտքի մոտ բարիկադներ են զետեղել եւ պատրաստվել պաշտպանության։ Ոստիկանների առաջին գրոհն անհաջող է եղել։ Տեղի լրատվամիջոցները հատնում են, որ ուժայինների վրա  կրակել են մզկիթից, գրում է KM.RU-ն։

Միաժամանակ, «Մահմեդական եղբայրները» պնդում են, որ իսլամիստներն, ընդհակառակը, փորձել են կանխել «արյունալի սպանդը»։ Նրանց խոսքով՝ հազարավոր մարդիկ մզկիթում փակված են մնացել՝ կառավարական զորքերի կրակոցների ներքո։

AFP-ն տեղի հեռուստատեսությունը վկայակոչելով հայտնում է որ եգիպտացի զինվորները հանգիստ մտել են Ալ Ֆաթհ մզկիթ եւ բանակցում են իսլամիստների հետ։

Ցուցադրված կադրերում երեւում է որ զինվորները հավաքվածներին հորդորում են լքել մզկիթը։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ օգոստոսի 16-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիիվը հասել է 91-ի։